ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՀԿ ԵԿ անդամը մեկամսյա պրակտիկա անցավ ԵԽ ԵԺԿ խմբակցությունում

ՀՀԿ ԵԿ անդամը մեկամսյա պրակտիկա անցավ ԵԽ ԵԺԿ խմբակցությունում
01.10.2015 | 21:59

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Աննա Օհանյանը ավարտեց իր մեկամսյա պրակտիկան Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունում: Հաղթահարելով նախնական մրցութային փուլը` ՀՀԿ ԵԿ անդամը Ռոբերտ Շուման ինստիտուտի(RSI) կողմից հրավիրվել էր Բրյուսել և ստացել մեկամսյա պրակտիկայի հնարավորություն:

Պրակտիկայի ընթացքում հանդիպումներ են եղել Եվրախորհրդարանի պատգամավորներ Գ. Հելվենիի, Ա. Պլենկովիչի և Ֆրանկ Էնգելի, ինչպես նաև ԵԺԿ խմբակցության առաջնորդների հետ:

ԵՄ-Հարավային Կովկաս պատվիրակության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան ՈՒնգուրանուի(ով շատ լավ է հասկանում իրավիճակը տարածաշրջանում և հանդիսանում է հայ ազգի բարեկամներից) հետ հանդիպման ժամանակ վերջինս կիսվեց Հայաստանից ստացած իր տպավորություններով: ԵԽ պատգամավորին զարմանք պատճառեց այն փաստը, թե վերջին շրջանում որքան սիրիացի փախստական է ընդունել Հայաստանը, այն դեպքում, երբ ԵՄ համար դեռ շատ երկար լուրջ խնդիր կմնա փախստականներին ընդունելու հետ կապված Եվրոպայի մասնատվածության հարցը: Սա ևս մեկ ապացույց է, որ հայկական մշակույթին, պատմությանը և ներկա բարեփոխումներին քաջածանոթ գործիչները հեշտությամբ են դառնում հայամետ` ի տարբերություն Ադրբեջանի, որը միլիոններ է ծախսում Եվրոպայում «բարեկամներ» ձեռք բերելու համար:

ՀՀԿ ԵԿ անդամն իր պրակտիկայի ընթացքում մասնակցել է լիագումար նիստերի, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների նիստերի:
Հանդիպումներ են եղել նաև որոշ քաղաքական խորհրդատուների հետ, ովքեր պատասխանատու են Հայաստանին և Արևելյան գործընկերությանը վերաբերող բանաձևերի բովանդակության համար:

Ինչպես նշեց ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանը,այս պրակտիկան հաղորդեց մնայուն գիտելիքներ Եվրախորհրդարանի աշխատանքի և եվրոպական քաղաքական մջավայրում աշխատելու վերաբերյալ, իսկ ՀՀԿ ԵԿ-ին տվեց անհրաժեշտ կապեր Հայաստանով հետաքրքրված պաշտոնյաների հետ և համագործակցության նոր հնարավորություններ:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ